հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարանտինը երկարաձգելու անհրաժեշտություն կա․ Մարուքյան

Կարանտինը երկարաձգելու անհրաժեշտություն կա․ Մարուքյան

Հայաստանում հայտարարված յոթօրյա կարանտինը կարծում եմ, անհրաժեշտ է երկարաձգել, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ յոթօրյա խստացված կարանտինի ժամկետն ավարտվում է այսօր՝ մարտի 31-ին։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք անհրաժեշտություն կա երկրում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգելու համար, պատգամավորը նկատեց, որ ըստ Հայաստանի օրենսդրության, արտակարգ դրություն երկրի տարածքով այլևս չի կարող լինել, կարող է լինել միայն երկրի մի տարածքում։

Անդրադառնալով պարետատան գործունեությանը, Մարուքյանն ասաց, որ եթե սկզբում կառավարությունը լուրջ տրամադրված չէր, ապա այժմ պարետատան կողմից լուրջ քայլեր են իրականացվում։

Առողջապահության նախարարությունը, նկատենք, այսօր դեռ չի հրապարակել վերջնական տվյալներ կորոնավիրուսով հիվանդացության թվի մասին, սական երեկվա դրությամբ հիվանդների թիվը հասել էր 424-ի։

  • Կիսվել: