շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կապանից մինչեւ Գորիս ճանապարհին լրիվ թուրք են, Սյունիքն ինչո՞վ է անվտանգ. Քաջարանի քաղաքապետ

Կապանից մինչեւ Գորիս ճանապարհին լրիվ թուրք են, Սյունիքն ինչո՞վ է անվտանգ. Քաջարանի քաղաքապետ

Երբ իմացանք՝ Փաշինյանը գալիս է, ինքաբուխ ակցիա կազմակերպվեց: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարազամյանը:

Նշենք, որ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննվում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ պաշտպանների բողոքը։

Փարամազյանն ասաց, որ քաջարանցիները հարց ունեին եւ բաց տեքստով ուզում էին ուղղել իրենց հարցերը վարչապետին, բայց, նրա խոսքով, շատ հարցեր մնացին օդում կախված եւ անպատասխան:

՛՛Սյունեցիները մտահոգված են իրենց անվտանգությամբ, այդ իսկ պատճառով մենք ճանապարհ չենք փակել, մենք ընդամենը ուզում էինք մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ՛՛,-ասաց քաղաքապետը:

Նա խոսեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման մասին և ասաց. ՛՛Մխիթար Զաքարյանինը կարած գործ է, մարդիկ ուղղակի հեքիաթներ են պատմում Զաքարյանի հետ կապված, մարդը ուղղակի իջել է, որպեսզի իրավիճակը հասկանա, բախումները կասեցնի, բայց դեպքերը Ագարակում եւ Մեղրիում էմոցիոնալ են ընթացել՛՛։

Փարամազյանն անդրադարձաբ նաև Քաջարանի անվտանգության հետ կապված հարցին: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Անվտանգության տեսակետից Քաջարանում համեմատաբար նորմալ է։ Մտահոգված ենք մեր տարածաշրջանի անվտանգության խնդիրներով, քանի որ Կապանից մինչեւ Գորիս ճանապարհին լրիվ թուրք են։ Գալիս էի Երեւան, ադրբեջանական կոլոննան դուրս է գալիս մեր առաջ. թուրքերի լկտի պահվածքը, մեքենան չթողնեն անցնի... Մեկը թող բացատրի՝ Սյունիքն ինչո՞վ է անվտանգ»։

 

  • Կիսվել: