շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կանգ առեք, թշնամու ջրաղացին ջուր մի լցրեք, եթե անգամ Ձեր ջրաղացը ընդհանուր է. իմքայլական պատգամավոր

Կանգ առեք, թշնամու ջրաղացին ջուր մի լցրեք, եթե անգամ Ձեր ջրաղացը ընդհանուր է. իմքայլական պատգամավոր

ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 5-րդ ալիքի «Ադրբեջանցի Փոլադը բացել է կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժին:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. ՛՛«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը «Ադրբեջանցի Փոլադը բացել է կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժ է տարածել, որում ներկայացվում է, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը առանց որևէ արգելք մուտք է գործել Կապան քաղաք և այնտեղի նախկին ադրբեջանցի բնակիչների խնդրանքով վերջիններիս ցուցադրել է իրենց նախկին տները։

Նախ ասեմ, որ տեսանյութի իրական հեղինակը ոչ թե ադրբեջանցի Փոլադն է եղել , այլ ազգությամբ հայ, Կապանի բնակիչ Արթուրը։

Այս և նմանատիպ ապատեղեկատվության տարածման գործին են արդեն երկար ժամանակ լծված ադրբեջանական մեդիան և ցավոք սրտի որոշ հայկական ծագում ունեցող լրատվականներ։ Այն նպատակ ունի խուճապ առաջացնել հայ հասարակության և հատկապես սյունեցիների շրջանում, ինչը կարող է բերել բազմաթիվ բացասական հետևանքների, թվարկեմ մի քանիսը․

1․ Աղաղակող խուճապի տարածմամբ հայաթափել Սյունիքը

2․ Կրճատել ներգնա տուրիստական հոսքերը Սյունիք

3․ Բիզնեսի համար ստեղծել ոչ գրավիչ և ռիսկային միջավայրի տպավորության

4․ Սյունիքում վարկ ցանկացողների համար անհարկի լրացուցիչ խնդիրներ ստեղծել

Եվ այս հայկական ծագում ունեցող լրատվականները առավոտից երեկո դավաճաններ են փնտրում, այնինչ փնտրելու շատ բան չունեն, դա պետք է անեն իրենց աշխատասենյակներում։
Կանգ առեք, թշնամու ջրաղացին ջուր մի լցրեք, եթե անգամ Ձեր ջրաղացը ընդհանուր է՛՛։

  • Կիսվել: