երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կանադայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳՆ-ում է, կայանում է Միրզոյան-Ժոլի հանդիպումը

Կանադայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳՆ-ում է, կայանում է Միրզոյան-Ժոլի հանդիպումը

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ժամանել է ՀՀ ԱԳՆ:

Տեղի է ունենում Հայաստանի և Կանադաի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների ուղեկցությամբ:

  • Կիսվել: