հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կան մարդիկ, ովքեր շահագրգռված են, որպեսզի վարակը հնարավորինս տարածվի, նրանք նետվելու են քաղաքական պատմության աղբանոցը․ Փաշինյան

Կան մարդիկ, ովքեր շահագրգռված են, որպեսզի վարակը հնարավորինս տարածվի, նրանք նետվելու են քաղաքական պատմության աղբանոցը․ Փաշինյան

Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի՝ կան մարդիկ, ովքեր շահագրգռված են, որպեսզի կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի ու վատ ընթացք ստանա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են: Բայց ես ուզում եմ ասել, որ այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի համավարակի հետ ավարտվելու են: Նրանք ավարտված են, սակայն այդքան էլ լավ չեն հասկանում:

Մենք նրանց հասկանալի կերպով կբացատրենք, այս անգամ նրանք ցկյանս կհասկանան և այլևս չեն փորձի քիթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ: Մենք գիտենք, թե որն է նրանց արժանի տեղն ու նրանք կհայտնվեն իրենց արժանի տեղում»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ կառավարությունը ուշադիր հետևում է քննադատություններին, դրանց համատեքստում քննում ու վերաքննում է գործողությունները: 

«ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի, այդ մարդիկ նետվելու են քաղաքական պատմության աղբանոցը: Նրանք դե ֆակտո այնտեղ են դա կարձանագրվի նաև դե յուրե»,-հավելեց նա:

  • Կիսվել: