կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կան բոլոր նախադրյալները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Պեսկով

Կան բոլոր նախադրյալները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Դմիտրի Պեսկովը նշել է՝ Մոսկվան ակնկալում է, որ տարածաշրջանում տևական հրադադար կհաստատվի: 
 
Դմիտրի Պեսկովը նաև խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին: «Կան բոլոր նախադրյալները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի: Չնայած դեռ տեխնիկական շատ հարցեր կան, սակայն բարի կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի մոտենալ եզրագծին»,- կարծիք է հայտնել Պեսկովը: 
 
Նա հավելել է՝ հստակ ժամկետներ ոչ ոք ասել չի կարող: «Սակայն հաշվի առնելով, որ Ղարաբաղի պատկանելիության հիմնական հարցը՝ որպես այդպիսին, լուծված է, կարելի է ասել, որ էական առաջընթացն ապահովված է»,- շեշտել է ՌԴ նախագահի խոսնակը։

  • Կիսվել: