կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կալիֆոռնիայի հայերն ակցիա են անցկացնում այն շենքի մոտ, որտեղ հանրապետականների բանավեճն է

Կալիֆոռնիայի հայերն ակցիա են անցկացնում այն շենքի մոտ, որտեղ հանրապետականների բանավեճն է

Կալիֆոռնիայի հայերը բողոքի ակցիա են անցկացնում Լոս Անջելեսի Ռոնալդ Ռեյգան գրադարանի դիմաց, որտեղ ժամեր անց պետք է տեղի ունենա Հանրապետական կուսակցության թեկնածուների բանավեճը: Այն կազմակերպել է հայերի երիտասարդական ֆեդերացիան, որը ակցիայի տեսանյութը հրապարակել է սոցցանցերում։
Ակցիայի մասնակիցները ամերիկյան իշխանություններից պահանջում են հանցակից չդառնալ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործություններին:
 
«Ալիևն ու Էրդողանն ահաբեկիչներ են։ Իր լռությամբ Ջո Բայդենը մեղսակից է դառնում Լեռնային Ղարաբաղում շարունակվող հայերի ցեղասպանությանը: Հանրապետականնե՛ր, ժամանակն է բարձրաձայնել: Դադարեցրե՛ք ցեղասպանությունը»,- ասում են բողոքի ակցիայի մասնակիցները։
Ակտիվիստները մի քանի ժամ են անցկացրել գրադարանի շենքի մոտ։ Նրանք մտադիր են այնտեղ մնալ մինչև բանավեճի սկսվելը և իրենց դիրքորոշումը հայտնել թեկնածուներից յուրաքանչյուրին։

  • Կիսվել: