Կաջակցենք Հայաստանին՝ ձգտելու դեպի պայծառ ապագա. Փաուեր
Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու՝ Միացյալ Նահանգների հանձնառությունը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բրյուսելյան հանդիպմանը։
Նա նշել է, որ կաջակցեն Հայաստանին՝ ՛՛խորացնելու ժողովրդավարական բարեփոխումները, ընդլայնելու տնտեսությունը և ձգտելու դեպի պայծառ ապագա՛՛: