երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ջալալ Հարությունյանը համաձայնել է մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին

Ջալալ Հարությունյանը համաձայնել է մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին

ԱԺ պատգամավոր, Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ՀՀ վարչապետին հերթականության միջոցով հրավերներ են ուղարկելու, որպեսզի նա մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։ Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ 

«Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես զրույց եմ ունեցել Ջալալ Հարությունյանի հետ, և այս լիագումար նիստից հետո կկազմակերպենք հանձնաժողովի և ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով՝ պատահական չէ, որ ընտրել են պաշտոնյային հրավիրելու հերթականությունը։

Ըստ նրա՝ Ջալալ Հարությունյանը համաձայնություն է տվել ներկա գտնվել քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերին։

  • Կիսվել: