երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ես որևէ քաղաքական պրոցեսի չեմ մասնակցում». Ջալալ Հարությունյան

«Ես որևէ քաղաքական պրոցեսի չեմ մասնակցում». Ջալալ Հարությունյան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը Irakanum.am-ի հետ հարցազրույցում խոսել է իր դեմ կատարված մահափորձից, բանակի պարտության, իր նշանակման և այլ հարցերի շուրջ:

Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք ընդունել առաջարկությունն ու զբաղեցնել ՀՀ ՊՆ ՌՎԾ պետի պաշտոնը, Հարությունյանը պատասխանել է․

"Ես զինվորական եմ, ոչ մի կուսակցական պատկանելություն չունեմ: Եթե ես ի վիճակի եմ այդ պաշտոնին նշանակվելով ծառայել հայրենիքին և տալ օգուտ, ապա կարծում եմ ճիշտ էր նման որոշում կայացնելը: Այդ նույն քննադատությունների համատեքստում հնչում էր, որ նախընտրեցիք համագործակցել դավաճան իշխանությունների հետ: Ես որեւէ քաղաքական պրոցեսների չեմ մասնակցում և ծառայում եմ բացառապես մեր երկրին, թե ով է պաշտոնի, և կամ ով ում է պաշտպանում ինձ համար երկրորդական է: Այդ սկզբունքով սկսել եմ իմ զինվորական ծառայությունը և այդպես միշտ շարունակելու եմ":

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: