հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իվետա Տոնոյանը` Ծառուկյանի գրառման մասին

Իվետա Տոնոյանը` Ծառուկյանի գրառման մասին

Գագիկ Ծառուկանի գրառում ով պետք էր իրեն գտներ ու տեսներ, տեսել է, դրան որևէ բան ավելացնել չեմ կարող: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.

Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:

Աջակցել, միանշանակ աջակցել»:

Դրանից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գրել էր.

«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

  • Կիսվել: