հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իսրայելում ՌԴ դեսպանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Իսրայելում ՌԴ դեսպանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Հունվարի 4-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը և հանդիպել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
 
«Հանդիպման ընթացքում տիար Վիկտորովը Պատրիարք Սրբազանին փոխանցեց Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինին ուղղած իր 20 նոյեմբեր, 2020 թվակիր նամակի պատասխանը, որի բովանդակությունը հետևյալն է.
 
Նախագահի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ձեր 20 նոյեմբեր, 2020 թվակիր նամակի համար:
 
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ նամակում տեղ գտած ձեր նկատառումները նկատի են առնվել:
 
Առանձնաբար ուզում եմ ընդգծել, որ ռուսական ղեկավարությունը հատուկ հսկողության տակ է պահում տեղահանվածների ապահով վերադարձը իրենց բնակարաններ, Լեռնային Ղարաբաղի շրջանում գտնվող մշակութային և կրոնական հուշարձանների պաշտպանությունը, ինչպես նաև այս շրջանի կարգավիճակի հարցը, երբ դրա պայմանները հասունանան»,- գրել է Հովնան Բաղդասարյանը:

  • Կիսվել: