հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է

Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է:

ՀՀ նախագահը Արմեն Սմբատյանին Իսրայելում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագրում փոփոխությունների հրամանագիր է ստորագրել, որով արձանագրվում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանի նստվայրը Երևանից տեղափոխվում է Թել Ավիվ:  

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»,- ասված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: