երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բորելն առաջարկում է Իսրայելի կառավարության որոշ անդամների դեմ պատժամիջոցներ սահմանել

Բորելն առաջարկում է Իսրայելի կառավարության որոշ անդամների դեմ պատժամիջոցներ սահմանել

Մենք դատապարտում ենք Ջիթում վերաբնակիչների հարձակումները, որոնք ուղղված են պաղեստինյան քաղաքացիական բնակչության ահաբեկմանը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գրեթե լիակատար անպատժելիության պայմաններում իսրայելցի վերաբնակիչներն օրեցօր բռնություններ են հրահրում օկուպացված Արևմտյան ափին, ինչը վտանգում է խաղաղության հաստատման ցանկացած հնարավորություն: Իսրայելի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի այդ անընդունելի գործողությունները։

Ես վերահաստատում եմ իմ մտադրությունը՝ ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու առաջարկ ներկայացնել բռնի վերաբնակիչներին ոգևորողների, այդ թվում՝ Իսրայելի կառավարության որոշ անդամների դեմ»:

  • Կիսվել: