Դատարանի որոշումը պետք է հարգվի և կատարվի. Բորելը՝ ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետի ուՊՆ-ի նկատմամբ ձերբակալության հրամանագրի արձակման մասին
Դատարանի արձակած հրամանները քաղաքական բնույթ չեն կրում, և դատարանի որոշումը պետք է հարգվի և կատարվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ արձագանքելով այն լուրերին, որ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալության հրամանագիր է արձակել, տեղեկացնում է Euronews-ը։
«Դա քաղաքական որոշում չէ, դատարանի, միջազգային դատարանի որոշում է։ Եվ դատական ատյանի որոշումը պետք է հարգվի և կատարվի»,-ասել է Բորելը:
Նշենք, որ Նիդեռլանդներն ու Ֆրանսիան ևս արձագանքել են Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության հրամանագիր տրամադրելու մասին լուրերին։
Նիդեռլանդները հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի արձակած կալանավորման հրամանի հիման վրա:
Ֆրանսիան, իր հերթին, հայտարարել է, որ Փարիզի արձագանքը Միջազգային քրեական դատարանի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության հրամանագրին կհամապատասխանի դատարանի կանոնադրությանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել էր, որ դաշինքի անդամ երկրներին կհրավիրի դադարեցնել քաղաքական երկխոսությունը Իսրայելի հետ՝ իր մտադրությունը բացատրելով «Գազայի հատված բնակիչների տառապանքներով»։
NEWS.am-ը Telegram-ում