երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իսպանացի կոնգրեսականն իր երկրին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսպանացի կոնգրեսականն իր երկրին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կոնգրեսի անդամ Անտոն Գոմեզ Ռեինոն «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունն իր բռնությամբ խորտակել է հնագույն մշակույթ, որը միշտ կարողացել է ներդաշնակորեն գոյակցել այլ մշակույթների հետ: Սպանություններ, տեղահանություն, հալածանքներ: Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը, որպեսզի նման բան երբեք չկրկնվի»,- գրել է Իսպանիայի Կոնգրեսի անդամը:

Իսպանիան դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

  • Կիսվել: