ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսկ գիտե՞ն Ալիևն ու Էրդողանը, թե ու՞մ պատմական տարածքներն են Նախիջևանն ու Ղարաբաղը, Սուրմալուն, Վանը, Կարսը, Բիթլիսը․ Սատանովսկի

Իսկ գիտե՞ն Ալիևն ու Էրդողանը, թե ու՞մ պատմական տարածքներն են Նախիջևանն ու Ղարաբաղը, Սուրմալուն, Վանը, Կարսը, Բիթլիսը․ Սատանովսկի

ՌԴ-ում Արևելքի հարցերով առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկին անդրադարձել է հետպատերազմյան վերջին զարգացումներին, մասնավորապես, նշելով․

«Ալիևն ու Էրդողանը իրենց հաղթանակից ոգևորված ինչ ասես, որ չեն ասում Հայաստանի և հայերի հասցեին։ Հիմա էլ ասում են, թե Զանգեզուրը, Սևանը և Երևանը եղել են ադրբեջանական քաղաքններ։ Ճիշտ է, չեմ լսել, թե ի՞նչ են պատասխանել սրան Հայաստանի պաշտոնական իշխանությունները, բայց ես կասեմ հետևյալը։

Այդ երբվանի՞ց Ուրարտական թագավորության ժամանակ կառուցված Երևանը դարձավ ադրբեջանական։ Ու՞ր էին ադրբեջանցիներ, թուրքերը մեր թվարկությունից առաջ Ուրարտուի թագավորության ժամանակ։ Կամ գիտե՞ն Ալիևը և Էրդողանը սեփական երկրի պատմությունը։ Իսկ գիտե՞ն Ալիևն ու Էրդողանը, թե ու՞մ պատմական տարածքներն են Նախիջևանն ու Ղարաբաղը, Սուրմալուն, Վանը, Կարսը, Բիթլիսը։ Իսկ գիտե՞ն, թե ո՞վ էր Նժդեհը։ Այնպես որ` սադրիչ ելույթներ ունենանլուց առաջ լավ կանեին ուսումնասիրել սեփական պատմությունը». 

  • Կիսվել: