Իշխող մեծամասնության ընտրությամբ իշխանության տակ դրեցիք դանդաղ գործողության ռումբը․ Բաբաջանյանը՝ ՍԴ ընտրության մասին
Իշխող մեծամասնությունը ՍԴ դատավորների պաշտոնում ընտրեց ՍԴ նախկին դատավորներից ոչնչով չտարբերվող թեկնածուների։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի երեք թեկնածուների ընտրությանը։
Նրա խոսքով՝ իշխող մեծամասնության ընտրությամբ իշխանության տակ դրվեց դանդաղ գործողության ռումբը։
« հեղափոխությունը պարտություն կրեց առնվազն սահմանադրական արդարադատության ոլորտում, իսկ ավելի լայն իմաստով՝ ողջ դատաիրավական համակարգում։ ՍԴ-ում նախին իշխանության կամակատարներին փոխարինելու են գալիս կաշառակեր գիտնականն ու դասախոսը, նախկին իշխանության ձեռնածու բարձրաստիճան դատավորն ու մի անդեմ իրավաբան, ինչի առթիվ շնորհավորում եմ իշխող մեծամասնությանը»,- ասաց նա։
Դիմելով իշխող խմբակցությանը՝ Բաբաջանյանը հայտարարեց՝ նախկին հանցավոր ՍԴ-ն փոխարինեցիք նոր հանցավոր ՍԴ-ով․
«Սա իշխանության գիտակցված ընտրությունն էր, որով դուք դավաճանեցիք հարյուր հազարավոր քաղաքացիներին տրված խոստումներին ու հեղափոխության հռչկումներին»։


