ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իշխանությունները երկիրը տանում են բռնապետության ճանապարհով․ Տիգրան Աբրահամայան

Իշխանությունները երկիրը տանում են բռնապետության ճանապարհով․ Տիգրան Աբրահամայան

Իշխանությունները կիրառում են մասսայական ճնշումներ առաջին հերթին այդ իշխանությունը պահելու համար, այդ թվում տարբեր գործիչների անազատության մեջ պահելու գնով։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այս գործելաոճը շարունակվելու է, քանի դեռ նրանք իշխանության են։ Ընդ որում սա միայն չի արտահայտվում Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի, Նարեկ Մալյանի և տարբեր ակտիվություն ցուցաբերած անձանց նկատմամբ, այս իշխանության այլանդակությունները դրսևորվում են նաև ակցիաների, խաղաղ հավաքների արգելմամբ։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ագրեսիվ են տրամադրված ոչ միայն ընդդիմախոսների նկատմամբ, այլ առհասարակ, խաղաղ ակցիաները, հավաքները պարզապես արգելված են այս երկրում»,- ասաց նա։

Ըստ Աբրահամյանի՝ իշխանությունները երկիրը տանում են բռնապետության ճանապարհով։

Լրագրողի հարցին՝ ինչ վտանգ է ներկայացնում Արմեն Աշոտյանը օրվա իշխանությունների համար, Աբահամյանն ասաց․

«Բացի քաղաքական վտանգավորությունից և ճշմարտությունը ասելուց, այլ վտանգ չի ներկայացնում Արմեն Աշոտյանը։ Անկախ իր քաղաքական կարգավիճակից, նա բավականին մեծ գործ է արել քաղաքական ճակատում՝ ի հեճուկս այս իշխանությունների, հատկապես Արցախի հարցով տարվող գործընթացում»։

 

  • Կիսվել: