հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
 Իշխանություններն անօրինական ձեւով են գումարները կոնֆիսկացնում, հետեւանքները ապագայում չափազանց ծանր են լինելու․ Քոչարյան

Իշխանություններն անօրինական ձեւով են գումարները կոնֆիսկացնում, հետեւանքները ապագայում չափազանց ծանր են լինելու․ Քոչարյան

Շատ հաճախ իշխանություններն անօրինական ձեւով են գումարները կոնֆիսկացնում, դրա հետեւանքները ապագայում չափազանց ծանր են լինելու: Այս մասին այսօր տնտեսական ոլորտի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին։

«Գոլդեն Պելես» հյուրանոցի ճակատագիրը մինչեւ այսօր հասկանալի չէ, բեռ է դարձել պետության համար: Եթե չեմ սխալվում ամսական 6 մլն դրամ է ծախսվում: Մի օր այս իշխանությունները փոխվելու են եւ բոլորը իրենց իրավունքները դադարաններում վերականգնելու են: Ուղղակի այդ արանքում գույքն է փչանալու, փոխհատուցումներ են պահանջելու ոչ միայն գույքի վնասը, այլեւ կորցրած եկամւտները տարիների ընթացքում: Այսօր իշխանությունն ական է դնում երկրի ապագայի համար: Սա մեծ խնդիր է»,- ասաց նա։

Շարունակելով իր խոսքը, Քոչարյանը նշեց․

«Կա մի զանգված, որի համար հաճելի է լսել եւ ուզում են հավատալ, որ ինչ-որ մեկից փողը վերցնելու են ու իրենց են տալու: Աշխարհում ոչ մի հեղափոխություն չի վերցրել մեկից եւ տվել մյուսին: Եթե վերցրել է, ապա վերջում փոշիացրել է եւ ոչ մեկին փայ չի հասել: Ուղղակի պոպուլիստական մի բանաձեւ է, որը կիրառվում է եւ ցավոք, մեր ժողովրդի մի մասը ընդունում է դա որպես ճշմարտություն: Համոզում է իրեն, որ դա լինելու է, եթե ոչ հիմա, ապա վաղը, մյուս օրը: Ի դեպ,  դա չի նշանակում, որ կոռուպցիայի դեմ չպետք է պայքարել: Իհարկե, պետք է պայքարել»։

  • Կիսվել: