երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանգեցնել երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացման

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանգեցնել երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացման

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացման։ Այս մասին նշվում է Եվրասիական միջկառավարական խորհրդին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացրած զեկույցում, որը վերաբերում է Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքներին։

«Տրանսպորտային ոլորտում՝ ավտոմոբիլային փոխադրումների առանց թույլտվության ռեժիմի չեղարկում և համապատասխան երկիր ուղևորվող բեռների երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացում (միասնական սակագնի կիրառման դադարեցման հետևանքով)»,— ասված է փաստաթղթում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: