հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Երևան (տեսանյութ)

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Երևան (տեսանյութ)

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 02.45-ին, Աթենք-Փարիզ-Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 28-ամյա Հրաչ Մ.-ն, որը 2017 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: