կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իշխանության գործողություններն անբավարար են, պետք է հրաժարական տան. Վարդան Պետրոսյան

Իշխանության գործողություններն անբավարար են, պետք է հրաժարական տան. Վարդան Պետրոսյան

Բավականին խիստ և կողմնորոշված վերաբերմունք պետք է լինի մեր իշխանությունների կողմից Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ: Այս մասին հաջակցություն Ռուբեն Վարդանյանի երթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը:

Ըստ նրա՝ անպատժելիության հետևանքով է, որ Ադրբեջանը գերեվարում է արցախցիներին:

«Ռուբեն Վարդանյանը ոչ առաջինն է, և ոչ էլ վերջինը, հիմա հանգիստ ձերբակալելու են Արցախի ամբողջ իշխանությանը: Կատակ չեմ անում, հնարավոր է, որ  պահանջեն Երևանից կամ Գյումրիից այս կամ այն քաղաքական գործիչը գլուխը կախ հանձնվի իրենց: Հետո կարող են Սփյուռքից ինչ-որ մարդկանց պահանջել: Սրա դեմը պետք է առնել»,-մտահոգություն հայտնեց արվեստագետը:

Վարդան Պետրոսյանն այս հարցում Հայաստանի իշխանությունների աշխատանքներն անբավարար է գնահատում:

«Ցավոք սրտի, ես ոչ մի քայլ չեմ տեսնում: Մենք կողքի երկրներում ունենք օրինակներ, թե ինչպիսի խստությամբ և պատրաստակամությամբ են իրենց քաղաքացիներին պաշտպանում»,–նկատեց նա:

Վարդան Պետրոսյանը նշեց, որ ինքը շարունակում է պնդել, որ իշխանությունը պետք է հրաժարական տա:

«Իշխանությունը պետք է խմբով հրաժարական տա, բայց ասողին լսող է պետք, ինչքան ասես»,–հավելեց դերասանը:

  • Կիսվել: