երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շարունակել ապակենտրոն պայքարը. Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շարունակել ապակենտրոն պայքարը. Սաղաթելյան

Մեր նպատակն է առաջիկա օրերին դասադուլներով, գործադուլներով, անհնազանդության ակցիաներով  հասնենք այն վիճակին, որ այս իշխանությանը ծնկի բերենք։ Այս մասին կառավարության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք հիմա ունենք մի վիճակ, որ նախկինում չենք ունեցել, դա ապակենտրոն, ցանցային պայքարն է, դա շատ կարևոր սկզբունք է։ Երեկվանից տարբեր խմբեր ինքնակազմակերպվելով՝ ինքնաբուխ իրականացրել են բազմաթիվ ակցիաներ, դա պետք է շարունակել։ 

Այս պահին կան ձերբակալվածներ, մեր կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է, կարծես մեղադրանք են առաջադրում»,- ասաց Սաղաթելյանը։

Վերջինս նշեց, որ այս պահին իրենցից ակցիայի մասնակիցներ մի մասը շարժվելու է Քննչական կոմիտեի մոտ, մյուսները կառավարության շենքի դիմաց շարունակելու են բողոքի ակցիաները։ Սաղաթելյանը հիշեցրեց, որ ժամը 18․00-ին կրկին հավաքվելու են կառավարության շենքի մոտ։

  • Կիսվել: