հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իշխան Սաղաթելյանին այսօր կրկին հրավիրել են հարցաքննության․ հայտարարություն

Իշխան Սաղաթելյանին այսօր կրկին հրավիրել են հարցաքննության․ հայտարարություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին այսօր կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։

«Հայրենիքի փրկության շարժման ընթացքը որևէ կերպ կասեցնել հնարավոր չէ, և այսպիսի խղճուկ քայլերն ընդամենը խոսում են այն մասին, որ հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնող այս դավադիրների իշխանության վախճանը մոտենում է վերջնակետին»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: