ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հարցաքննությունն ավարտվել է, Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան

Հարցաքննությունն ավարտվել է, Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան

Գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում: Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետը զրույցում ասաց փաստաբան Արմեն Ֆերոյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի ձերբակալությանը:

Նա շեշտեց այն հանգամանքը, որ Գոհարն իր խնամքին ունի 1.5 ամսական երեխա, որը սնվում է բացառապես մայրական կաթով:

«Հարցաքննությունն ավարտվել է, Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ»,- տեղեկացրեց փաստաբանը՝ հավելելով, որ խափանման միջոցի քննություն դեռ պետք է իրականացվի:

Հիշեցնենք՝ քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: