երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա, եղավ Հոկտեմբերի 27-ը. Միքայելյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա, եղավ Հոկտեմբերի 27-ը. Միքայելյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Իշխանափոխությունից հետո պարբերաբար ասում էիք, որ իրավիճակ է փոխվել, գործը կբացահայտվի, ինչո՞ւ չբացահայտվեց, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին հարցրել է լրագրողը՝ Հոկտեմբերի 27-ի մասին:

«Բացահայտվելու է»,-պատասխանել է Միքայելյանը:

«Վազգեն Սարգսյանն այսպիսի Հայաստանի մասի՞ն էր երազում»,-հարցրել է լրագրողը, որին ի պատասխան նա ասել է՝

«Այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա, դրա համար էլ Հոկտեմբերի 27-ը եղավ»:

Հարցին՝ ի՞նչ է անում ԵԿՄ նախագահը, որ իրավիճակը փոխվի, Միքայելյանն ասել է՝ 

«Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, պահում պետական սահմանները և հասկանում եմ իրավիճակի լրջությունը: Անում եմ այն, ինչ արվել է երկրապահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք»։ 

«Իսկ խաղաղությանը հավատու՞մ եք»-հետաքրքրվել է լրագրողը:

«Ոնց չեմ հավատում, ոնց կարող ես չհավատալ խաղաղությանը, բա ո՞ւր ենք գնում մենք»-պատասխանել է Սասուն Միքայելյանը:

  • Կիսվել: