շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իշխան Սաղաթելյան առաջարկել է գնալ ԱԳՆ շենքի մոտ, որտեղ կայանալու է Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

Իշխան Սաղաթելյան առաջարկել է գնալ ԱԳՆ շենքի մոտ, որտեղ կայանալու է Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ երթով գնում են  ԱԳՆ շենքի մոտ, որտեղ կայանալու է Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ 

Նա գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, այս պահին երթով շարժվում ենք դեպի ԱԳՆ, որտեղ քիչ անց պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ 

Գնում ենք հստակ ասելու, որ դավաճանների այս իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդին։

Գնում ենք բարձրաձայնելու հայ ժողովրդի իրական օրակարգը։

Սիրելի հայրենակիցներ, միացեք փողոցում պայքարող ձեր քույրերին ու եղբայրներին։ Եկեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ»։

  • Կիսվել: