չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իշխան Սաղաթելայնը հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա գործողությունների մասին

Իշխան Սաղաթելայնը հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա գործողությունների մասին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է տարածել և կից գրառում արել:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի փողոցներում ծավալվում է մեր արժանապատվությունը վերականգնելու իրական պայքար։ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հաղթահարելով անձնական ցավը և պարտության կսկիծը, ոտքի են կանգնել հանուն ապագայի։

ՈՒրեմն պահն է վճռականության, քանի որ հուսալքությունը կձգվի հավերժ, եթե պայքարն ուշանա»,-գրել է Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը նաև հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա գործողությունների մասին: Ըստ այդմ՝ վաղը տեղի է ունենալու երթ՝ Կրկեսի հրապարակից, հինգշաբթի օրը կրկին երթ՝ Հալաբյան փողոցից, իսկ շաբաթ օրը, ժամը 15:00-ին հանրահավաք Ազատության հրապարակում, որին կհաջորդի երթ:

Տ

  • Կիսվել: