ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրենք քաղաքական օրակարգ չունեն, իրենց օրակարգը իրենց տերերի ապօրինի գույքը փրկելը պետք է լինի. Քոչարյանը՝ ընդդիմադիրների մասին (տեսանյութ)

Իրենք քաղաքական օրակարգ չունեն, իրենց օրակարգը իրենց տերերի ապօրինի գույքը փրկելը պետք է լինի. Քոչարյանը՝ ընդդիմադիրների մասին (տեսանյութ)

Այնքան են ասելու թուրքեր, որ Թուրքիան էլ համոզվի, որ Հայաստանում էլ պետք չէ որևէ քաղաքական նպատակ հետապնդել, հեն ա՝ թուրքեր ապրում են այստեղ։ ՀՅԴ, պարոն Վանեցյանի հրոսակախմբերը պետք է կողմնորոշվեն, սա երկար չի կարող շարունակվել, իրենք քաղաքական օրակարգ չունեն։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության հռետորաբանությանն ու գործողություններին։

Նա հավելեց. ՛՛Իրենց օրակարգը իրենց տերերի ապօրինի գույքը փրկելը պետք է լինի, մնացածը՝ դա չարացած խմբավորումներ են, որոնք 2018-ից առաջ լուրջ քաղաքական միավոր էին, օլիգարխների զորքերն էին թիկնապահների անվան տակ, միացել են առանց պաշտոնի մնացած պաշտոնյաների զավակները՛՛

Քոչարյանի խոսքով՝ ընդդիմադիրները ՛՛թքած ունեն Հայաստանում ապրող փոքրից մեծի վրա, մենակ թե իշխանություն ունենան՛՛։

՛՛Բայց էդ խնդիրը մեր ժողովուրդը լուծել է ընտրություններով։ Եվ ժողովուրդը համբերատար կսպասի, մինչև իրենք կմաշեն, ինչպես ձմեռը մաշեցին՝ երգելով, հետո երգերի տպավորությամբ ցերեկը քնելով և որոշակի ժամերի ճանապարհները փակելով՛՛,-ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: