երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրենց թափանցիկ համարող իշխանությունները հակառակ գործելաոճը ունեն. «Ժողովուրդ»

Իրենց թափանցիկ համարող իշխանությունները հակառակ գործելաոճը ունեն. «Ժողովուրդ»

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Թափանցիկ աշխատելու մասին բարձրաձայնող և այն կարևոր համարող ՀՀ իշխանությունները շարունակում են հակառակ գործելաոճը որդեգրել։

Օրինակ՝ կառավարության այսօրվա նիստում այս պահի դրությամբ ընդգրկված է 32 հարց, սակայն այդ հարցերից միակն մեկն է զեկուցվող, մյուս բոլոր հարցերը չզեկուցվող են և պարզապես տեղադրված են հարթակում, սակայն քննարկման այդպես է չեն ենթարկվի։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, Արցախում ստեղծված իրադարձությունների ֆոնին, ՀՀ իշխանությունները ստանդարտ նախագծեր են քննարկելու։

Այսինքն՝ չկա որևէ նախագիծ, որը հրատապ է, իրավիճակին լուծում տալուն միտված կամ կարող է վերաբերել, օրինակ, արցախցիներին ինտեգրելուն, փախստականներին օգնելուն։ Եվ դա՝ այն դեպքում, երբ Արցախի բազմաթիվ վայրերից քաղաքացիներ են տեղահանվել և սպասում են Հայաստան տեղափոխվելուն:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: