հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրաքից պատվիրակություն կժամանի Հայաստան

Իրաքից պատվիրակություն կժամանի Հայաստան

Մարտի 14-19-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրաքի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ ԽՈՇՆԱՈՒԻ գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 9-ին ստորագրված կարգադրությունից։

Իրաքի պատվիրակությանը կդիմավորի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ պետբյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

  • Կիսվել: