երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իրանը պատրաստ է օգնել լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա վեճերը. Ռայիսին՝ Միրզոյանին

Իրանը պատրաստ է օգնել լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա վեճերը. Ռայիսին՝ Միրզոյանին

Արտաքին միջամտությունը վնասակար է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար, և Իրանը պատրաստ է օգնել լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը։ Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսին, տեղեկացնում է Mehr-ը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Իրանը պատրաստ է օգնել լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա վեճերը։ Իրանը Կովկասի երկրների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում՛՛:

Ռայիսին նշելով է, որ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները մեծ դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ոչնչացման գործում։

Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության հստակ և հաստատակամ դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, ընդգծել է այս կրիտիկական շրջանում տարածաշրջանի երկրների միջև հանդիպումների և երկխոսության անհրաժեշտությունը։

  • Կիսվել: