ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Իրանից Հայաստան է տեղափոխվել 850 քաղաքացի

Իրանից Հայաստան է տեղափոխվել 850 քաղաքացի

Մինչև հիմա Իրանից Հայաստան է տեղափոխվել 850 քաղաքացի: Այս մասին ապրիլի 27-ին կորոնավիրուսի ազդեցությունը տարածաշրջանի վրա թեմայով քննարկման ժամանակ ասել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

 

Թումանյանը հիշեցրել է, որ մարտի 26-ին և 28-ին կազմակերպվել է Հայաստան 2 ավիաչվերթ: «Ինչպես պարզվեց հետո, մարտի 26-ին Հայաստան են ուղևորվել նաև երկու վարակված քաղաքացիներ, որոնք հետո մեկուսացվել են և արդեն ապաքինվել են: Արտակարգ պայմաններում հաջողվել է կարգավորել սահմանին երթևեկությունը, որը սովորական պայմաններում հատում է երկու կողմից 1500 մարդ, և, ինչն ամենագլխավորն է, ապահովել բեռնափոխադրումների անխափանությունը»:

Թումանյանը հիշեցրել է, որ մարտի 26-ին և 28-ին կազմակերպվել է Հայաստան 2 ավիաչվերթ:

«Ինչպես պարզվեց հետո, մարտի 26-ին Հայաստան են ուղևորվել նաև երկու վարակված քաղաքացիներ, որոնք հետո մեկուսացվել են և արդեն ապաքինվել են: Արտակարգ պայմաններում հաջողվել է կարգավորել սահմանին երթևեկությունը, որը սովորական պայմաններում հատում է երկու կողմից 1500 մարդ, և, ինչն ամենագլխավորն է, ապահովել բեռնափոխադրումների անխափանությունը»:

  • Կիսվել: