հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հանդես են եկել «3+3» ձևաչափով աշխատանքներն արագ վերսկսելու օգտին

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հանդես են եկել «3+3» ձևաչափով աշխատանքներն արագ վերսկսելու օգտին

Հոկտեմբերի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։

Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել մերձավորարևելյան ներկայիս օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման վրա։ Ընդգծվել է զինված դիմակայության շուտափույթ դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման կարևորությունը հայտնի միջազգային իրավական հիմքով։

Քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը։ Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համատեղ աշխատանքներն արագ վերսկսելու օգտին։ Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: