չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս- արևմուտքում

Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս- արևմուտքում

Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում։ Ինչպես տեղեկացնում է  իրանական «Isna» գործակալությունը, զորավարժությանը ներգրավվել է բանակի 164-րդ հարձակողական բրիգադը։

«Վարժանքներն անցկացվել են գիշերային և ցերեկային ժամերին։ Զորավարժության հայտարարվող նպատակը՝ սպառնալիքներին արագ արձագանքելու հմտությունները բարելավելը, մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացնելն է»,- նշում է իրանական լրատվամիջոցը։

  • Կիսվել: