շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի արտգործնախարարը կոչ է արել ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ

Իրանի արտգործնախարարը կոչ է արել ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ

Երկու հարևան երկրների միջև սերտ համագործակցությունը օգուտ կբերի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը: Այս մասիւն ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ կոչ անելով ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, տեղեկացնում է իրանական Tasnim-ը:

Շաբաթ օրը Թեհրանում կայացած հանդիպմանը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման ծրագրերը։

Խոսելով դեկտեմբերին Երևան կատարած այցի և Հայաստանի վարչապետի և ԱԳ նախարարի հետ դրական բանակցությունների մասին՝ Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է քաղաքական, տնտեսական, առևտրային, գիտական ​​և մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդման և խթանման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։

Նա նշել է, որ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ընդլայնումը բոլոր ոլորտներում կծառայի երկու երկրների շահերին և կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և հաստատուն անվտանգությանը՝ առանց արտաքին միջամտության։

  • Կիսվել: