կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանական կողմն առաջարկել է դիտարկել ՀՀ-ում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Իրանական կողմն առաջարկել է դիտարկել ՀՀ-ում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալի աշխատակազմի՝ տեխնիկական արտահանման ծառայությունների միջանցքի (Tech Export Services Corridor) ղեկավար տիկին Ռազիե Քոհանսալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին 16 կազմակերպությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր։

Իրանական կողմն առաջարկել է դիտարկել Հայաստանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որում ներկայացված կլինի իրանական գիտելիքահենք արտադրանքը։

Հայտնելով իրանական կողմի հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է պետության կողմից ընկերություններին տրամադրվող աջակցությունը՝ թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը, ինչպես նաև ընկերություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման խրախուսման միջոցառումը։

  • Կիսվել: