ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրականում ոչ մի նոր բան չի եղել. հերթական անգամ ցանկանում են ոչնչացնել մեր պետությունը. Պապոյան

Իրականում ոչ մի նոր բան չի եղել. հերթական անգամ ցանկանում են ոչնչացնել մեր պետությունը. Պապոյան

Իրականում ոչ մի նոր բան չի եղել. հերթական անգամ ցանկանում են ոչնչացնել մեր պետությունը: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Արտասովոր չէ նաև մեթոդը՝ արտաքին և ներքին ուժերը միարժամանակ գրոհում են մեր պետականությունը։

Լուծման համար ևս հեծանիվ հորինել պետք չէ։ Պարզապես չպետք է տրվել օտարերկրյա ուժերին ծառայող 5-րդ շարասյան սադրանքներին, մնալ համախմբված պետություն ունենալու գաղափարի շուրջ և ամեն ինչ լավ կլինի։

Ինտուիտիվ զգում եմ, որ այս ամենը մեր ժողովուրդը շատ լավ զգում ու տեսնում է, հետևաբար այս անգամ չի ստացվելու և մենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը չենք կորցնելու։

Տեսնում եմ, գիտեմ ու հավատում եմ, որ ժողովուրդն ու իշխանությունները այդ կամքն ու վճռականությունը հաստատ ունեն»,- նշել է նա։

  • Կիսվել: