շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրականում ամեն ինչ լավ չի լինելու, կամ լինելու է այսպես, կամ կարող է շատ վատանա․ Արսեն Թորոսյան

Իրականում ամեն ինչ լավ չի լինելու, կամ լինելու է այսպես, կամ կարող է շատ վատանա․ Արսեն Թորոսյան

Մեկուսացումից ինքնամեկուսացման անցումն էլ ավելի ուժերի գերլարվածություն է պահանջելու մեզանից, այսօր Հանրային խորհրդի կազմակերպած առցանց քննարկմանը հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երբ մենք քաղաքացիներին պահում էինք հյուրանոցներում, դա շատ էական հակահամաճարակային միջոցառում էր, քանի որ միայն հիվանդանոցներում եղած քաղաքացիներից մենք ունեցել ենք 1000 դեպք: Այսինքն, մենք այդ հազար հոգուն կարող էինք բաց թողնել մեր տեսադաշտից ինչի արդյունքում նրանք կլինեին պոտենցիալ վարակակիրներ այլ քաղաքացիների համար»,- հայտարարեց Թորոսյանը:

Սակայն այսւոհետև ռազմավարության փոփոխությամբ պայմանավորված ինքնամեկուսացումը լինելու է հիմնական գործիքը։

«Մենք երկար պետք է պատրաստվենք վարակի օղակները կոտրելով: Դա պետք է անենք այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը չեն վարակվել ու լավացել՝ անխուսափելի մահերով, կամ չունենք ուղիղ ազդող դեղամիջոց, որը հորիզոնում չի երևում: Կամ էլ պատվաստանյութ պետք է լինի, որը փրկություն կլինի: Սակայն մոտակա 1-2 տարում պատվաստանյութ ունենալու հույսերը շատ փոքր են»,-ասաց նախարարը:

Պաշտոնյայի խոսքով, նույնիսկ, եթե պատվաստանյութ լինի, դրա փորձարկման համար ժամանակ է պետք։

«Ես սա ասում եմ, որպեսզի մենք չպատկերացնենք, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ է լինելու, իրականում ամեն ինչ լավ չի լինելու: Լինելու է կամ այսպես, կամ հարաբերականորեն լավ, կարող է նաև շատ վատանա», -նշեց նա։

  • Կիսվել: