Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա․ Մարտին Գալստյան
Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա։ Այս մասին սեպտեմբերի 23-ին «Հայաստանի տնտեսական դիմակայունությունը աշխարհաքաղաքական անորոշության դարաշրջանում» թեմայով համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս պահին բարդ է գնահատել, թե կոնկրետ ինչպիսին կլինի այդ ազդեցությունը, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել ապաշրջափակման ձևն ու բովանդակությունը, գործընթացների ընթացքը, միասնական տրանսպորտային ցանցին Հայաստանի ինտեգրման աստիճանը, Հայաստանով փոխադրվող ապրանքների ծավալը, ինչպես նաև այն, թե ինչ կարդյունահանի ու կներմուծի երկիրը։
Գալստյանի խոսքով՝ այս պահին այդ մասով տեղեկատվությունը քիչ է։ «Այնուամենայնիվ, կարծում եմ, որ բաց սահմաններով կյանքը շատ ավելի դրական կլինի Հայաստանի տնտեսության համար, քան փակ սահմանների պայմաններում։ Պետք չէ վախենալ բաց սահմաններից․ դա հավասարազոր է նրան, որ գրքեր չկարդաս՝ վախենալով, թե նոր գիտելիքները կարող են վնասել»,- հավելել է Կենտրոնական բանկի նախագահը։



