չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի

Ճապոնիային պատուհասած «Դուձյուան» թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։

Վերջին տվյալների համաձայն՝ ևս չորս մարդ անհետ կորած է, 28 մարդ վնասվածքներ է ստացել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Սեպտեմբերի 22-ին հաղորդվել էր տարերքի հետևանքով չորս զոհի մասին։

Առավել շատ տուժել են Չիբայի և Կանագավայի պրեֆեկտուրաները։ Թայֆունն ուղեկցվել է հորդառատ անձրևներով և քամու ուժգին պոռթկումներով, ինչի հետևանքով սկսվել են սողանքներ։ Առանձին շրջաններում 48 ժամվա ընթացքում 800 մմ-ից ավելի տեղումներ են գրանցվել։

Շուրջ 700 շինություն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է։

Հզոր թայֆունը Ճապոնիայում մոլեգնել է շաբաթվա սկզբին։ Ներկա դրությամբ «Դուձյուան»-ը հեռացել է Խաղաղ օվկիանոսի կողմը։

 

  • Կիսվել: