շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրական ժամանակում ականատեսն ենք դառնում Ալիևի կողմից տարածքների զավթման փորձի. ԱՄՆ կոնգրեսական

Իրական ժամանակում ականատեսն ենք դառնում Ալիևի կողմից տարածքների զավթման փորձի. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերն իր թվիթերյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները ևս մեկ նշանն են այն բանի, թե որքան հեռուն կարող է գնալ Ալիևի ռեժիմը՝ զավթելու հայկական տարածքները և տարածելու բռնություն ու ատելություն:

Մենք իրական ժամանակում ականատեսն ենք դառնում Ալիևի կողմից տարածքների զավթման փորձի: Պետք է գործենք հիմա՝ կանխելու հետագա արյունահեղությունն ու ապակայունացումը՛՛:

 
 
 

  • Կիսվել: