կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տա.լու համար․ Արշակ Կարապետյան (տեսանյութ)

Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տա.լու համար․ Արշակ Կարապետյան (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանը տեսաուղերձ է հրապարակել, որում կոչով դիմել է աշխարհի բոլոր երկրների հայերին:

«Մեր երկրի և տարածաշրջանի շուրջ տեղի ունեցած վտանգավոր զարգացումների ականատեսը եղանք, Արցախի սարսափելի դժբախտությանը, որը տեղի ունեցավ ՀՀ իշխանության վախկոտության ու դավաճանության արդյունքում։ Նրանք թողեցին արցախցիներին ճակատագրի քմահաճույքին, լուծարեցին Արցախի ՊԲ-ն։ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Հայաստանի ղեկավարության թուլամորթության և դավաճանության հետևանքն են։

Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար։ Ես հայտարարում եմ, որ, առաջին՝  քաղաքական գործունեություն եմ սկսում։ Երկրորդ՝ ստեղծել քաղաքական շարժում, որի նպատակն է   Հայաստանը ներքին և արտաքին թշնամիներից ազատագրելը, որին կարող եք միանալ նաև դուք։ Երրորդ՝  ստեղծել ապահով, անվտանգ համակարգ Հայաստանի պետության պահպանման և զարգացման համար»,-ասել է նա:

Կարապետյանն իր տեսաուղերձում անդրադարձել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգմանը։

Նա նշել է, որ հավաստի տեղեկություն ունի՝ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, վախենալով սեփական աթոռից, դիմել Ադրբեջանին և խնդրել ձերբակալել Ռուբեն Վարդանյանին, չթողնել նրա մուտքը Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում: 

  • Կիսվել: