ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ինձ համար մի տեսակ անհասկանալի է, թե ինչու ենք մենք այդքան ցավագին ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը․ Հովիկ Աղազարյան

Ինձ համար մի տեսակ անհասկանալի է, թե ինչու ենք մենք այդքան ցավագին ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը․ Հովիկ Աղազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը News.am-ի հետ զրույցում անդրադարձել է Գրանադայում ընդունված հայտարարությանը, որով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն գրավոր է հաստատել։ Աղազարյանը նշել է, որ այդ փաստը ցավագին ընդունելն իր համար անհասկանալի է։

«Մենք բոլորս գիտենք, որ նախկին ԽՍՀՄ երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչվել է փոխադարձաբար 1991 թվականին, և սա դրա վերահաստատումն էր: Այն հանգամանքը, որ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, ինձ համար մի տեսակ անհասկանալի է թվում էլի, թե ինչու ենք մենք դա այդքան ցավագին ընդունում:

Եթե մենք ասում էինք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չէր հասկացվու՞մ, որ Արցախն Ադրբեջանի կազմի մեջ է։ Այդպես էր հասկացում։

Հիմա լրացուցիչ այդ շեշտադրումն արվել է ինչ-ինչ քաղաքական հանգամանքներից ելնելով»,- ասել է Աղազարյանը:

  • Կիսվել: