Ինչքան ակտիվանան, այնքան ավելի մեծ փաթեթներով են ձերբակալվելու և կալանավորվելու. Փաշինյանը՝ ընտրակեղծարարներին
Քաղաքացիական պայմանագիր կուսակության Հանրապետության հրապարակում հրավիրված հանրաքահավքին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կիրակի օրը կայանալիք քվեարկությունը պարզապես խորհրդարանի և կառավարության ձևավորման գործընթաց չէ։
Ըստ նրա՝ իրապես վրա է հասել ճշմարտության պահը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճշմարտության պահը։ «Այս ընտրություններն ստեղծել են բացառիկ հնարավորություն, որ ՀՀ քաղաքացին իր ասելիքն ասի Հոկտեմբերի 27 ահաբեկչության կազմակերպիչներին, Մարտի 1-ի մարդասպաններին, ՀՀ քաղաքացուն երկար տարիներ ընտրելու իրավունքից զրկած ընտրակեղծարարներին։ Այսօր ոմանք իրենց թիմակիցներին իրենց կողքին պահելու համար ասում են՝ արխային, ամեն ինչ որոշված է։ Իբր չակերտավոր էլիտաները որոշել են, թե ինչ է լինելու, ինչ արդյունք են ունենալու ընտրությունները։ Այդ մարդիկ չեն հասկանում, որ ընտրակեղծարարության իրենց գնացքը վաղուց գնացել է։ Հայաստանի ընտրակաշառք բաժանողները ձերբակալվում են հենց այս րոպեներին ու կալանավորվում։ Ինչքան ակտիվանան, այնքան ավելի մեծ փաթեթներով են ձերբակալվելու և կալանավորվելու»,- հայտարարեց նա։



