երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում է

Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում է

ԿԸՀ-ն պարզաբանել է՝ ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ․

« https://www.elections.am/ կայքի ընտրողների ռեգիստրում կամ https://elections.mia.gov.am կայքի ընտրողների ցուցակներում որոնման հատվածում գրեք ձեր տվյալները՝ անուն ազգանուն, հայրանուն։

Չհայտնաբերելու դեպքում, պետք է դիմեք ոչ թե ԿԸՀ-ին, այլ լիազոր մարմին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (թեժ գիծ՝ 8422):

Այս խնդրով Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կարող եք դիմել մինչ մայիսի 26-ի 14։00-ն։

Կարևոր նկատառում․ Դուք կարող եք որոնել ոչ միայն ձեր տվյալները, այլ նաև այլ ընտրողների և իրենց վերաբերյալ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ևս դիմել լիազոր մարմին»,- նշվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: