ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչո՞ւ է Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քիչ, քան՝ Հայաստանում․ նախարարը պարզաբանում է

Ինչո՞ւ է Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քիչ, քան՝ Հայաստանում․ նախարարը պարզաբանում է

Թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանը հիմա չունեն տուրիստական հոսք, երկուսի դեպքում էլ ներգնա բոլոր ճանապարհները փակ են՝ բացառությամբ սեփական քաղաքացիների վերադարձի համար։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ինչու է հարևան Վրաստանում կորանվիրուսով վարակվածների թիվն անհամեմատ ցածր Հայաստանից։

«Դա, իհարկե, նախ մեր գործընկերների աշխատանքի արդյունքն է, որը պետք է բարձր գնահատել, բայց նաև համաճարակաբանական հետքի խնդիր կա, նաև՝ երջանիկ պատահականության, որ իրենց մոտ 500 հոգանոց արտադրամասում կամ 100 հոգանոց խնջույքի ժամանակ վարակ չի եղել, դրա համար իրենց մոտ թվերը փոքր են։ Հույս ունեմ՝ այսդպես էլ կշարունավի մեր բարեկամ երկրում, և հույս ունեմ, որ մենք նույնպես կկարողանանք պահել մեր թվերը եղած թվերի շրջանակներում։

Մենք նույն մեխանիզմներն ենք օգտագործում։ Նույնը կարելի է ասել բեռնափոխադրումների մասին», - ասաց նա։

  • Կիսվել: