հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչ է կատարվում այս պահին ընդդիմադիր ճամբարում

Ինչ է կատարվում այս պահին ընդդիմադիր ճամբարում

Այս պահին միացյալ ընդդիմադիր ճամբարում ակտիվորեն ընթանում են 15։00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի կազմակերպչական աշխատանքները։

Ինչպես InfoPort.am-ին հաղորդեցին ընդդիմադիր ճամբարում իր աղբյուրները՝ հանրահավաքի մարդաշատության ապահովման խնդիրը դրված է ճակատի հիմնական երկու առաջատար ուժերի վրա՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի։

ՀՀԿ-ում աղբյուրը կայքին հավաստեց, որ իրենց համակիրները կուռ կազմով ներկայանալու են հանրահավաքին։

Համակիրներին հավաքագրելու գործին է լծված նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճամաբարը։ Սակայն, ըստ ամենայնի, նրանց թիվը այնքան էլ մեծաքանակ չի լինի։

Հանրահավաքից հետո, ինչպես և պլանավորված է, ընդդիմադիրները փորձելու են մի քանի ժամով պառալիզացնել քաղաքի երթևեկությունը՝ տարբեր հատվածներում փակելով փողոցներ։ Սակայն իրենք էլ վստահ չեն, որ կկարողանան այդ ակցիան լիարժեք կազմակերպել և նպատակին հասցնել։

Չի բացառվում նաև հանրահավաքին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների մասնակցությունը, ինչը կախված կլինի դրա մարդաշատությունից։

  • Կիսվել: