հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իմացեք ձեր պատմությունը, որ ՔԱՔ-երը ձեզ չպատմեն իրենց այլասեռված մեկնաբանությամբ․ Հակոբ Ճաղարյանը՝ Սերգեյ Դանիելյանին

Իմացեք ձեր պատմությունը, որ ՔԱՔ-երը ձեզ չպատմեն իրենց այլասեռված մեկնաբանությամբ․ Հակոբ Ճաղարյանը՝ Սերգեյ Դանիելյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն անդրադարձել է գույքահարկի փոփոխությունների վերաբերյալ թեմային և դերասան Սերգեյ Դանիելյանի տեսանյութին։

Նա իր գրառման մեջ, մասնավորապես նշել է․

«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԻՑ

2-3 օր է, ինչ կուլտիվացված քննարկվում է Երևանի կենտրոնի մի խումբ հնաբնակների կողմից արտաբերած, կարծում եմ` անհաջող օգտագործած, «բնիկ» բառը:

Որ էդ մի բառի «քննադատությունը» կուլտիվացվում է անմիջական շահառուների` անշարժ գույքի հարկերի բարձրացման որոշում ընդունողների կողմից, պազից էլ պարզ է: Նպատակը` շեղել ԳԼխԱՎՈՐ հարցից,-ՀԱՐԿԻՑ:

Բայց որ էս կուլտիվացմանը ինքնակամ լծվել են մի շարք մտավորականներ, կամ մտավորականամետ ներկայացող անձինք, արդեն մտահոգիչ է:

Իմ կողմից հարգված, բավականին պրպտուն ուղեղով մի մտավորական սկսել էր փորփրել, թե ՀԽՍՀ և ՀՀ ղեկավարներից քանիսն են բնիկ երևանցի, կամ հայաստանցի եղել:

Մեկը, դրսերից, հասել էր մինչև Ուրարտու, ու պնդում էր, որ հայերը էդ պեոտության հետ կապ չեն ունեցել, ու եղել են ուղղակի «գաստարբայտերներ»...

Հիմա էլ Յոժը իր ՔԱՔ գիտելիքներով մեյդան ընկավ, ու հայտարարեց, որ մենք ազգովի բոմժ ենք ու գաղթական...

Տո, այ բոմժեր, գաղթականներ, գաստարբայտերներ ու նման թափթփուկի հոգեբանություն կրելով կյանքներդ քարշ տվողներ, ձեր անձնական բնութագիրը ազգի ու քաղաքի վզին չեք կարող փաթաթել:

Երևանի առաջին եկեղեցին` Պողոս-Պետրոսը կառուցվել է դեռ 5-րդ դարում:
Մինչև 1827 թ. երկար ու ձեռքից ձեռք անցնելով, թագավորական տոհմեր ու մայրաքաղաքներ փոխելով, 1828-30 թվերից սկսվել է նոր` էսօր մեզ բաժին հասած Երևանի պատմությունը:

Կից` Հանրագիտարանից մի հատված:

ՀԳ: Իմացեք ձեր պատմությունը, որ ՔԱՔ-երը ձեզ չպատմեն իրենց այլասեռված մեկնաբանությամբ

ՀՀԳ: ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ`
Մի տրվեք սադրանքի և ձեր բարդույթների բավարարման խայծի գայթակղությանը:
Դուք շեղվում, և ուրիշների շեղում եք բուն խնդրից

~~~~~~~~~~~~~~~~~~
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ

1832 թվականին բացվել է Երևանի գավառական, 1837 թվականին՝ հոգևոր թեմական դպրոցները, 1850 թվականին՝ իգական ուսումնարանը[38]: 1856 թվականին հաստատվում է քաղաքի առաջին հատակագիծը[19]: 1860 թվականին Նորքում բացվում է ծխական դպրոց։ 1863 թվականին բացվել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցը, մինչև դարավերջ՝ նաև զուգահեռ և ուղղահայաց այլ փողոցներ, որոնք կենտրոնում ստեղծել են տրանսպորտային ուղիների փոքրիշատե կանոնավոր ցանց[39]: 1866 թվականին բացվում է Երևանի Գայանյան օրիորդաց ուսումնարանը, իսկ 1881 թվականին՝ Երևանի ուսուցչական սեմինարիան, այժմ՝ ԵՊՀ մասնաշենք։ 1881 թվականին գործարկվում է Երևանի գարեջրի գործարանը, 1887 թվականին՝ Թաիրյանի օղու, սպիրտի և գինու, 1892 թվականին՝ հանքային ջրերի և օշարակի, 1893 թվականին՝ Աֆրիկյանի և Գյուլազյանի, իսկ 1894 թվականին՝ Սարաջևի գինու-կոնյակի գործարանները[12]: 1890 թվականին Թաիրյանի գործարանը գնել է ռուս ֆաբրիկանտ Շուստովը և, մեծ ներդրումներ կատարելով, տասնապատկվել է կոնյակի արտադրությունը։ 1899 թվականին գործարկվում է Ալեքսանդրապոլ-Կարս և 1901 թվականին Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղիները։ 1906 թվականին գործարկվում է Երևան-Ջուղա երկաթուղին[12]: Երևանում գործարկվում է առաջին ջրաէլեկտրակայանը[40]: Հաստատվում է միջքաղաքային հեռախոսային և հեռագրային կապ[12]: 1907 թվականին Երևանը մասամբ էլեկտրաֆիկացվել է, 1913 թվականին՝ հեռախոսաֆիկացվել։ 1912 թվականի ջրմուղով խմելու ջուր է բերվել Քառասուն աղբյուրներից[38]: Քաղաքում գործում էր էլեկտրական տրամվայ, ձիակառք: Բացվել էին նոր խանութներ, հյուրանոցներ։ 1913 թվականին Երևան է մտել առաջին ավտոմեքենան։ 1913 թվականին Երևանի բնակչությունը անցավ 35,000-ը[12]»։

Նշենք, որ դերասան Սերգեյ Դանիելյանն իր տեսանյութում անդրադարձել էր բնիկ երևանցիների թեմային։ Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: